ad-banner-1
ռունի բարդաղջի - բարսելոնա

Ռունի Բարդաղջին որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

Ռունի Բարդաղջին մտադիր է միայն շարունակել մնալ Բարսայում։ Չնայած այն հանգամանքին, որ ակումբը դեռ չի կարողացել նրան գրանցել հիմնական թիմի կազմում, շվեդ հարձակվողը այլ սցենար չի դիտարկում, քան այս մրցաշրջանը կապտանռնագույն մարզաշապիկով խաղալը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Խաղացողի շրջապատից MD-ին հայտնում են, որ Ռունի Բարդաղջին լավատեսորեն է տրամադրված հիմնական թիմի խաղացող գրանցվելու հարցում, չնայած որ նա արդեն ունի դուստր թիմի խաղացողի կարգավիճակ, որի հետ անցյալ ուրբաթ ընկերական խաղ է անցկացրել Ատլետիկ Լեյդայի դեմ և կարողացել է դառնալ գոլի հեղինակ։

Չնայած այն դժվարություններին, որոնց հանդիպում է Բարսան նրան գրանցելու համար, Ռունին, ով համոզել է Ֆլիկին նախամրցաշրջանային շրջանում, նույնիսկ մտքով չի անցկացնում այլ թիմ տեղափոխվել վարձավճարով, նույնիսկ իր հայրենի ակումբ՝ Կոպենհագեն, քանի որ Բարսելոնան չի կարողանում նրան գրանցել։ Ակումբը ժամանակի հետ մրցավազքի մեջ է՝ շվեդին թիմում տեղ հատկացնելու համար։

Նրանց ծրագիրը (ոչ միայն Բարդաղջիին, այլև Ժերար Մարտինին և Տեկին գրանցելու համար) ներառում է յոթ միլիոն եվրոյի երաշխիքի օգտագործումը, որը հաստատվել է տնօրենների խորհրդի կողմից, ինչպես նաև Ինյակի Պենյայի, Օրիոլ Ռոմեուի և Հեկտոր Ֆորտի հեռացումը։

Բարդաղջին շատ մոտիվացված է լինել Հանսի Ֆլիկի թիմի մաս և օգտակար լինել գերմանացի մարզիչին՝ հաջող մրցաշրջանը կրկնելու համար։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել