
Լա լիգա
🎥 VAR-ի ձայնագրությունը Բալդեի 11 մետրանոցի դրվագում
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է VAR-ի ձայնագրությունը Լա լիգայի 2-րդ տուրի Լևանտե – Բարսելոնա խաղի 45+4 րոպեին տեղի ունեցած վիճահարույց դրվագում։
Հիշեցնենք, որ մրցավարը նշանակեց 11 մետրանոց Բարսելոնայի դարպասին Բալդեի կողմից «ձեռքով խաղի» համար։
– Ալեխանդրո, խորհուրդ եմ տալիս գալ և դիտել դրվագը հնարավոր ձեռքով խաղի համար 11 մետրանոց նշանակելու նպատակով։ Տեղյակ պահիր, երբ կհասնես Էկրանին։
– Ձեռքը բավական առանձնացած է, ճիշտ է, հարվածը դեպի դարպասն է, դարձրու սուպեր դանդաղ, ուզում եմ դանդաղացրած կադրով տեսնել։
Սա միայն 11 մետրանոց է, առանց 3 համարի ֆուտբոլիստին քարտ ցույց տալու,- ասում է Էրնանդեսը։
– Ճիշտ է,- պատասխանում է VAR մրցավար Ֆիգերոան։