ad-banner-1
Ֆլիկ–Լապորտա–Բարսա–Բարսելոնա

Բարսելոնան 100 միլիոն եվրո է հավաքում աստղային հարձակվողի համար

Բարսելոնայում հույս ունեն հաջորդ ամառ հնչեղ տրանսֆեր իրականացնել։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Բարսելոնան թիրախավորել է Մադրիդի Ատլետիկոյի հարձակվող Խուլիան Ալվարեսին, որին կատալոնացիները համարում են Ռոբերտ Լևանդովսկու հավանական իրավահաջորդը։ Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին, հայտնում է, որ Բարսելոնայի ղեկավարությունն արդեն մտածում է, թե ինչպես հավաքել 100 միլիոն եվրո՝ արգենտինացու հետ պայմանագիր կնքելու համար։ Այս գումարը պետք է բավարար լինի, որպեսզի համոզեն Ատլետիկոյին հաջորդ տարի վաճառել աշխարհի չեմպիոնին։

Խուլիան Ալվարեսի պայմանագիրը Ատլետիկոյի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։ Transfermarkt-ի մասնագետները 25-ամյա հարձակվողի արժեքը գնահատում են 100 միլիոն եվրո։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել