
Բարսելոնան ցանկանում է ազատվել մի քանի ֆուտբոլիստներից
Բարսելոնայի ղեկավարությունը շտապում է ավարտին հասցնել մնացած գործարքները, որպեսզի հնարավոր լինի գրանցել բոլոր խաղացողներին և Հանսի Ֆլիկն այս մրցաշրջանում ունենա ամբողջական կազմ։
Ակումբի սպորտային տնօրեն Դեկուն ամբողջովին զբաղված է տրանսֆերների հարցերով, ինչի հետևանքով Ֆլիկը դժգոհ է , քանի որ խաղացողների գրանցումները ուշանում են։
Օրիոլ Ռոմեուի հեռանալը մոտ է
33-ամյա կիսապաշտպանը, եթե մեծ անակնկալ չլինի, այս շաբաթ կխզի պայմանագիրը ակումբի հետ, գրում է AS-ը։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագրի խզման դեպքում նա կարող է վերադառնալ Ժիրոնա, որտեղ արդեն մեկ անգամ խաղացել է վարձավճարով։
Ռոմեուի հեռանալը հնարավորություն կտա գրանցել Ժերարդ Մարտինին, որի գրանցումը Հանսի Ֆլիկի համար առաջնահերթություն է։ Վերջինս նրան դիտարկում է որպես Ալեխանդրո Բալդեի փոխարինող, ինչպես նաև որպես տարբերակ ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Մարտինը տարիքի պատճառով պահեստային թիմում կարող է խնդիրներ ունենալ, իսկ Ֆլիկը ցանկանում է, որ նա հասանելի լինի որքան հնարավոր է շուտ` մինչև հաջորդ հանդիպումը։
Մյուս երկու սպասվող հեռացումները վերաբերում են Ինյակի Պենյային և Հեկտոր Ֆորտին։ Ինյակի Պենյան նախ պետք է երկարաձգի պայմանագիրը, հետո նոր կարողանա հեռանալ։ Իսկ Ֆորտին բացատրել են, որ ավելի լավ է տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանա։ Ամենահավանական տարբերակը վարձավճարով հեռանալն է։ Այս երկու հավանական տեղափոխությունների արդյունքում Բարսելոնան կկարողանա գրանցել Վոյցեխ Շչենսնիին և Ռունի Բարդաղջիին։