
Ո՞ր Բարսայի լեգենդի շնորհիվ է Մոուրինյոն մարզիչ դարձել. Պորտուգալացին անկեղծացել է
Լամին Յամալի արագ վերելքը դեպի ֆուտբոլի բարձունքները համաշխարհային երկրպագուներին հիշեցնում է միայն մեկ ֆուտբոլիստի՝ Լիոնել Մեսսիի մասին, ով դեռ կարիերայի վաղ տարիներին աշխարհի լավագույն խաղացողներից մեկի համբավն ուներ։
Երկու ֆուտբոլիստներին համեմատելը, հատկապես Յամալի կարիերայի այս վաղ փուլում, պարզապես անտեղի է, քանի որ Մեսսին տասնամյակներ շարունակ իր լիգայում էր և տիրում էր սպորտին։ Նա այնպիսի հեղինակություն էր, որ նրան հարգում էին նույնիսկ մրցակից մարզիչները։
Այն մարզիչներից մեկը, ում առջև խնդիր էր դրված կառուցել Մադրիդի Ռեալի թիմը՝ Մեսսիի Բարսելոնային դիմակայելու համար, Ժոզե Մոուրինյոն էր, և կարելի է ասել, որ արգենտինացին ավելի հաճախ էր հաղթում «Հատուկին»։
Մոուրինյոի խոսքերը
Վերջերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մոուրինյոյին խնդրել են անվանել այն ֆուտբոլիստին, որը նրան ստիպել է առավելագույնս զարգանալ որպես մարզիչ։ Առանց վարանելու՝ մարզիչն անվանել է Բարսելոնայի լեգենդին՝ ասելով.
«Մեսսին այն ֆուտբոլիստն է, ով ինձ ամենաշատն է ստիպել զարգանալ»։

Այնուհետև նրան խնդրել են մանրամասնել, թե ինչու է նա ընտրել աշխարհի չեմպիոնին՝ իր կարիերայի ընթացքում բոլոր այն խաղացողներից, ում դեմ խաղացել է, ինչին նա պատասխանել է.
«Որովհետև ամեն անգամ, երբ մենք խաղում էինք նրա դեմ, նա ստիպում էր ինձ շատ մտածել»։
Անհրաժեշտ է նշել, որ նա անդրադառնում է այն դժվարություններին, որ արգենտինացին տարիներ շարունակ պատճառել է նրան՝ իր կախարդական խաղով, պաշտպանական թակարդներից դուրս գալու ունակությամբ և ֆուտբոլի օրենքներին ժամանակ առ ժամանակ մարտահրավեր նետելով։
Ի վերջո, Մոուրինյոյին խնդրել են անվանել այն խաղացողին, ում մեջ մեծ ներուժ է տեսել, բայց պատիվ չի ունեցել մարզելու, և նրա պատասխանը, բնականաբար, նույնն էր։
«Մեսսի», – ասել է նա։