ad-banner-1
լևանդովսկի-բարսելոնա

Լևանդովսկուն փոխարինողը․ Բարսելոնան մեգատրանսֆերի է պատրաստվում

Բավարիայի հարձակվող Հարի Քեյնը Բարսելոնայի հետաքրքրությունների շրջանակում է, հայտնում է El Nacional-ը։ Կատալոնացիները դիտարկում են անգլիացուն՝ որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Լեհի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Այդ ժամանակ հարձակվողը կդառնա 37 տարեկան, այդ իսկ պատճառով Բարսելոնան չի նախատեսում նրա հետ նոր պայմանագիր կնքել։

Այդ ժամանակ Քեյնի պայմանագրի ավարտին կմնա մեկ տարի, ինչը կարող է Մյունխենին բանակցությունների մղել։ Բայց միայն այն դեպքում, եթե կողմերը մինչ այդ նոր պայմանագիր չստորագրեն։

Բարսելոնան Քեյնի վրա ուշադրություն է դարձրել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի խորհրդով։ Անգլիացին կարող է դառնալ կատալոնացիների գլխավոր տրանսֆերային նպատակը 2026 թվականի ամռան համար։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել