ad-banner-1
Յամալ–Բարսա–իսպանացի–Մալյորկա

«Իրական հաճույք է տեսնելը, թե ինչպես է նա խաղում»_ Ռեալի լեգենդը հիացած է Լամին Յամալով

Լամին Յամալը փայլուն մեկնարկ տվեց 2025/26 մրցաշրջանին։ Բարսելոնայի 18-ամյա հրաշամանուկը գոլային փոխանցում կատարեց Ռաֆինյային Մալյորկայի դեմ խաղում և ավելացված ժամանակում փայլեց հիասքանչ գոլով։
Ֆուտբոլային աշխարհը հիացած էր Լա Մասիայի այս տաղանդի վարպետությամբ, որը արդեն դարձել է ներկայիս Բարսայի անվիճելի դեմքը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Սթիվ ՄաքՄանամանը Լամինի մասին

Լամինի խաղից հետո ամենաարտահայտիչ արձագանքներից մեկը հնչեց Սթիվ ՄաքՄանամանից։
Լիվերպուլի և Ռեալի լեգենդը հանդիպման ավարտից անմիջապես հետո ուղիղ եթերում գովեց Բարսելոնայի հարձակվողին։

«Մենք արդեն խոսել էինք նրա մասին հանդիպման սկզբում։ Խոսել էինք նաև անցած տարի։ Նա Լա Լիգայի աստղն է, և այն, ինչ արեց խաղի վերջին վայրկյաններին, ուղղակի հիանալի էր։ Նա կարողանում է դեպի ներս հրաշալի փոխանցումներ կատարել իր ուժեղ ձախ ոտքով, բայց նաև անցումներ՝ աջ եզրով։ Նրան այս պահին ամեն ինչ տրված է, և նա միայն ավելի է զարգանալու»։
Սթիվը նաև զգուշացրել է Բարսելոնային, թե ինչպես պետք է օգտագործեն երիտասարդ վինգերին։

«Ես սա արդեն մի քանի անգամ ասել եմ․ հուսով եմ՝ Բարսան երբեմն հանգիստ կթողնի նրան և չի օգտագործի այն խաղերում, որտեղ ամեն ինչ արդեն որոշված է, որովհետև նրա տաղանդը կարող է բարկացնել մրցակիցներին», – նշել է ՄաքՄանամանը։

«Ի՜նչ խաղացող է նա։ Իրական հաճույք է այստեղ գալն ու տեսնելը, թե ինչպես է նա խաղում»։
Այս տողերով էլ եզրափակել է իր խոսքը Ռեալի և Լիվերպուլի նախկին աստղը։

Mari

Հեղինակ՝ Mari

Պատասխանել