
Լա լիգա
(VIDEO) Բարսան հանգիստ հաղթեց Մալյորկային
Լա լիգայի առաջին տուրում Բարսելոնան հյուրընկալվեց Մալյորկային և վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ռաֆինյան։ 23-րդ րոպեին Ֆեռան Տոռեսը խփեց երկրորդ գոլը։
33-րդ րոպեին Մալյորկան մնաց 10 հոգով, ևս 6 րոպե անց՝ 9։ Ֆլիկի թիմը հսկայական առավելությունից օգտվեց միայն մրցավարի՝ երկրորդ կեսին ավելացրած վերջին րոպեին։ Աչքի ընկավ Լամին Յամալը։