
Ակումբ
ՄՅՈՒ-ն մեծ գումարներ է առաջարկել Բարսելոնայի կիսապաշտպանի համար
Բարսելոնայի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը Մանչեստեր Յունայթեդի ուշադրության կենտրոնում է։
Լրագրող Սեբաստիեն Վիդալի պնդմամբ՝ անգլիական գրանդն ակումբին առաջարկել է մոտ 80 միլիոն եվրո 22-ամյա ֆուտբոլիստի համար։ Աղբյուրի տվյալներով՝ ֆինանսական դժվարությունների ֆոնին Բարսելոնայի համար հեշտ չէ անտեսել նման առաջարկը, թեև Լոպեսը դեռ չի որոշել իր ապագան։
Անցած մրցաշրջանում կատալոնացիների սանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 խաղի, դարձել 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ Լոպեսը հայտարարել էր, որ նոր մրցաշրջանից առաջ մտադիր չէ հեռանալ Բարսելոնայից։