ad-banner-1
Բարսելոնա–Դեկու–Ֆլիկ–Լապորտա-Բարսա–պաշտոնական

Բարսելոնայի պաշտպանության առանցքային խաղացողը ցանկանում է մնալ ակումբում

Բարսելոնան շարունակում է ամրապնդել և պահել թիմի հիմնական խաղացողներին։ Վերջին մեկ տարում նոր պայմանագրեր են ստորագրել Պեդրին, Գավին, Ռաֆինյան և Լամինե Յամալը, իսկ հաջորդը, կարծես, լինելու է Ժյուլ Կունդեն։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

26-ամյա ֆրանսիացի պաշտպանն, ով Սևիլյայից էր տեղափոխվել ակումբ կենտրոնական պաշտպանի դիրքում և այժմ հաստատվել է աջ պաշտպանի եզրում, պայմանագիր ունի մինչև 2027 թվականը։ Ակումբը ցանկանում է երկարաձգել նրա պայմանագիրը մինչև 2030 թվականը՝ հաշվի առնելով նրա կայուն և բարձր մակարդակի խաղը։

Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Կունդեի շրջապատը չի բացառում, որ նոր պայմանագիրը կկնքվի արդեն այս շաբաթ։ Ակումբում արդեն ավարտին են հասցնում բանակցությունների վերջին մանրամասները, և թե՛ սպորտային տնօրեն Դեկոն, թե՛ ֆուտբոլիստի գործակալները արագ ու առանց լարվածության են հասել համաձայնության, քանի որ Կունդեն առաջնահերթ է համարել մնալ Բարսելոնայում՝ մերժելով այլ առաջարկները։

Ըստ նոր պայմանագրի՝ Կունդեն կմնա Բարսելոնայում մինչև 31 տարեկանը՝ ստանալով աշխատավարձ, որը կարտացոլի նրա կարևոր դերը թիմում։

Կունդեն ամուր հավատարմություն է ցուցաբերել Բարսելոնային դեռևս 2022-ի ամռանը՝ մերժելով Չելսիի շահավետ առաջարկը։ Նա եղել է և՛ Խավիի, և՛ Հանսի Ֆլիկի հիմնական կազմի կարևոր անդամ։ Ֆրանսիացին անցած մրցաշրջանում նվաճեց Բարսելոնայի երկրպագուների սրտերը՝ գոլի հեղինակ դառնալով Իսպանիայի գավաթի եզրափակչում Ռեալ Մադրիդի դեմ, թեև վնասվածքը նրան ստիպեց վաղաժամ ավարտել մրցաշրջանը։

Այժմ լիովին վերականգնված և խաղադաշտ վերադառնալու պատրաստ, Կունդեն պլանավորում է ստորագրել նոր պայմանագիր մինչև 2030 թվականը, և դա կարող է կայանալ արդեն այս շաբաթ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել