
Այլ
Ինչու՞ Ինյիգո Մարտինեսը հեռացավ Բարսելոնայից
Կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսը Բարսելոնան փոխարինեց Ալ-Նասրով։
Իսպանացին սաուդյան ակումբին է միացել առանց տրանսֆերային վճարի. մինչ հեռանալը 34-ամյա խաղացողը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Բարսելոնայի հետ։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Մարտինեսը չէր պատրաստվում հեռանալ Բարսելոնայից, սակայն Ալ-Նասրի առաջարկը չափազանց գրավիչ էր․ նա կստանա գրեթե կրկնակի ավելի բարձր աշխատավարձ, քան Կատալոնիայում։
Ինյիգո Մարտինեսը Բարսելոնայի գույները պաշտպանում էր 2023 թվականի ամռանից։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը Բարսելոնայի կազմում անցկացրել է 71 հանդիպում։ Անցած մրցաշրջանում կենտրոնական պաշտպանն օգնել է թիմին նվաճելու ներքին բոլոր տիտղոսները։