
Ֆաբրեգաս․ «Բարսելոնան Եվրոպայի լավագույն թիմն է»
Վաղը կկայանա Գամպերի գավաթի ամենամյա խաղը, որտեղ Բարսելոնան կմրցի իտալական Կոմո ակումբի հետ։ Այս առիթով Կոմոյի գլխավոր մարզիչ և Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը հանդես է եկել ասուլիսով։ Հեռարձակումը հասանելի կլինի մեր կայքում։
Ֆաբրեգասը նշել է, որ տարօրինակ է համարում այն, որ մինչև իր ասուլիսը ոչ ոք չի խոսել Բարսելոնայի հետ կապված որևէ բացասական իրադարձության մասին։
Ֆաբրեգասը՝ Ֆլիկի մասին
«Այն, ինչ Ֆլիկն անում է պաշտպանության հետ, ինձ շատ նորարարական և հետաքրքիր է թվում։ Անհամբեր սպասում եմ նրան վաղը տեսնելուն»։
Վերադարձ հայրենիք
«Տուն վերադառնալու զգացողությունը շատ հաճելի է, բայց մենք այստեղ ենք, որպեսզի պատրաստվենք մեր ակումբի համար շատ կարևոր հանդիպման»։
Տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակը
«Ես հստակ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, ուստի նախընտրում եմ ոչինչ չասել»։
Կարծիքը Բարսելոնայի ֆուտբոլիստների մասին
Ֆաբրեգասը մեծ գնահատանքով է խոսել Լամին Յամալի մասին՝ անվանելով նրան «զարմանալի խաղացող»։ Նրա խոսքով՝ «ֆուտբոլը մի փոքր այլ է դարձել, ուստի կարևոր է ունենալ այպիսի տաղանդով և մոգությամբ լի խաղացողներ»։ Նա նաև նշել է, որ ֆուտբոլին Պեդրիի նման խաղացողներ են պետք և որ ինքը շատ է հավանում նրան։ Բարսելոնայի նոր ձեռքբերման՝ Ռեշֆորդի մասին ասել է. «Ռեշֆորդը լավ ձեռքբերում է թվում Բարսելոնայի համար, նա շատ բան ունի առաջարկելու»։
Սպասումներ Գամպերի գավաթի խաղից
«Իհարկե, մենք սպասում ենք այս հանդիպմանը։ Մենք խաղալու ենք Բարսելոնայի դեմ, որը Եվրոպայի լավագույն թիմն է։ Սա ավելին է, քան ընկերական հանդիպում, քանի որ մենք շատ բաներ կարող ենք գնահատել։ Զգացմունքները վեհ են և շատ գեղեցիկ։ Ես այստեղ եմ անցկացրել իմ կյանքի, կարիերայի և մանկության մեծ մասը։ Իհարկե, միշտ էլ հաճելի է տուն վերադառնալը»։