
Ակումբ
Հայտնի է Լևանդովսկիի վերականգնման ժամկետը
36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է բաց թողնել երեք շաբաթ՝ ձախ ոտքի ազդրի հետին մակերեսի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լեհ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության առաջին երեք տուրերը, որոնցում Բարսելոնան կհանդիպի Մալյորկայի (օգոստոսի 16), Լևանտեի (օգոստոսի 23) և Ռայո Վալեկանոյի (օգոստոսի 31) հետ։ Կանխատեսվում է, որ Լևանդովսկին շարք կվերադառնա հավաքականների խաղերի ընդմիջումից հետո՝ սեպտեմբերի կեսերին։
Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 հանդիպման, որոնցում դարձել է 42 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։