
Այլ
Ոսկե գնդակի հավակնորդները ըստ GOAL-ի
Հայտնի Goal.com կայքը կազմել է 2025 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների վարկանիշը՝ France Football ամսագրի կողմից անցած մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի 30 հիմնական թեկնածուների անունները հայտարարելուց հետո։
Այս ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, որն անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 53 խաղում դարձել է 35 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Փարիզյան ակումբը հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, Ֆրանսիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում։
Goal-ի վարկածով Ոսկե գնդակ 2025-ի գլխավոր հավակնորդների լավագույն տասնյակը․
- Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա)
- Լամին Յամալ (Բարսելոնա, Իսպանիա)
- Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա)
- Ռաֆինյա (Բարսելոնա, Բրազիլիա)
- Մուհամեդ Սալահ (Լիվերպուլ, Եգիպտոս)
- Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ, Ֆրանսիա)
- Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո)
- Դեզիրե Դուե (ՊՍԺ, Ֆրանսիա)
- Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Վրաստան)
- Նունու Մենդեշ (ՊՍԺ, Պորտուգալիա)