ad-banner-1

Տեր Շտեգենը հրաժարվել է Բարսելոնայի բժիշկներին թույլ տալ մտնել իր տուն

Բարսելոնայի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հրաժարվել է իր տանը ընդունել կատալոնական ակումբի բժիշկներին՝ Բորդոյում իր կատարած վիրահատությունից հետո, հայտնում է Sport.es-ը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Բարսելոնա վերադառնալուց հետո, երբ ակումբի բժիշկները ցանկություն են հայտնել այցելել տեր Շտեգենի տուն՝ անձամբ համոզվելու վերականգնողական գործընթացի ընթացքին, դարպասապահը կտրականապես մերժել է։ Նա հասկացրել է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ակումբի բժիշկները այցելեն իր տուն՝ առողջական վիճակը ստուգելու համար։

Այնուամենայնիվ, խաղացողը շարունակում է հետևել վերականգնման սահմանված պլանին և հաճախում է ակումբի մարզաբազա։ Ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի և առանց խախտումների, բայց բացառապես ակումբի տարածքում։

Ավելի վաղ Բարսելոնան պաշտոնապես հայտարարել էր գերմանացի խաղացողին ավագի թևկապից զրկելու մասին՝ կարգապահական վարույթի հետ կապված։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել