
Տրանսֆերներ
Կոմոն հետաքրքրված է Բարսայի ֆուտբոլիստով
Իտալական Կոմո ֆուտբոլային ակումբը, որի գլխավոր մարզիչը Բարսայի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն է, հետաքրքրված է դարպասապահ Ինյակի Պենյայի ծառայություններով։
Պենյայի համար պայքարի մեջ են նաև Իսպանիայի Լա լիգայի և Թուրքիայի Սուպեր լիգայի մեկական թիմ, որոնք ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը։
Աղբյուրը հայտնում է, որ գործարքի կայացման մեջ վճռորոշ դեր կարող է խաղալ հենց Ֆաբրեգասը, որը հիանալի հարաբերություններ ունի ակումբի հետ։