
Ակումբ
Բարսելոնայի հայտարարությունը Շտեգենի վերաբերյալ
Բարսելոնա ֆուտբոլային ակումբը պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն Մարկ-Անդրե Տեր Շտեգենի վերաբերյալ.
«ՖԱ Բարսելոնան հայտարարում է, որ ֆուտբոլիստ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դեմ բացված կարգապահական վարույթով պայմանավորված՝ մինչև տվյալ խնդրի ամբողջական լուծումը, ակումբը՝ սպորտային տնօրինության և մարզչական շտաբի հետ ընդհանուր համաձայնությամբ, որոշել է ժամանակավորապես զրկել ֆուտոլիստին առաջին թիմի ավագի դերից։
Վարույթի ընթացքում առաջին ավագի պարտականությունները կկատարի ներկայում երկրորդ ավագ Ռոնալդ Արաուխոն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լապորտան զայրացած է Շտեգենի պահվածքից։