
Ֆերմին Լոպեսի գաղտնի ուղերձը տագնապ է առաջացրել Բարսելոնայում
Բարսելոնայի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը չորեքշաբթի օրը մեծ արձագանք առաջացրեց սոցիալական ցանցերում՝ Ինստագրամի իր սթորիում հրապարակելով հուզական և խորհրդավոր ուղերձ։ Չնայած նրան, որ գրառումը կարճ ժամանակ անց ջնջվել է, այն հասցրել է գրավել ինչպես երկրպագուների, այնպես էլ ԶԼՄ-ների ուշադրությունը՝ խթանելով տարաբնույթ ենթադրություններ գրառման հասցեատիրոջ վերաբերյալ։
«Վատ մարդիկ երբեք չեն հաղթում, ինչպես նրանք, ովքեր նայում են այլ ուղղությամբ, ովքեր դավաճանությունը դարձնում են իրենց ապրելակերպը, իսկ վախկոտությունը՝ իրենց խորհրդանշանը։ Դա միայն ժամանակի հարց է։
Նրանք պարտվում են ամեն օր, քանի որ այն դիմահարդարումը, որով իրենք ծածկում են իրենց դեմքը ամեն առավոտ, վաղ թե ուշ մաքրվում է, և նրանք ի վերջո ցույց են տալիս աշխարհին իրենց իսկական դեմքը։»

Ուղերձին կցված էր սև ու սպիտակ լուսանկար, որտեղ Ֆերմինը Բարսելոնայի մարզաշապիկով է տոնում գոլը, ինչը հաղորդագրությանը տալիս էր ավելի անձնական ու լուրջ երանգ։
Թեև ֆուտբոլիստն ուղերձում կոնկրետ որևէ անձի անուն չի տվել, դրա շեշտադրումը, բովանդակությունն ու հրապարակման ժամանակահատվածը հիմք են տվել մտածելու, որ այն կարող է ուղղված լինել Բարսելոնայի ներսում գտնվող որևէ անձի կամ իրավիճակի։
Կապ Տեր Շտեգենի խնդրի հետ
Ուշագրավ է, որ գրառումը հայտնվել է այն ժամանակահատվածում, երբ լարվածություն կա ակումբի և թիմի ավագ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի միջև։ Գերմանացի դարպասապահը հրաժարվել է ստորագրել բուժհաստատման մի փաստաթուղթ, որը հնարավորություն կտար ակումբին ներկայացնել համապատասխան զեկույց Լա Լիգային՝ կիրառելու նոր ֆինանսական կանոնները և կրճատելու նրա աշխատավարձի 80 տոկոսը։
Տեր Շտեգենի այս որոշումը դժգոհություն է առաջացրել ակումբի ղեկավարության մոտ, և վերջին օրերին իրավիճակը միայն սրվել է։ Այս հանգամանքները որոշ վերլուծաբանների թույլ են տվել ենթադրել, որ Լոպեսի հրապարակումը կարող է կապված լինել Տեր Շտեգենի շուրջ ստեղծված լարվածության հետ։
Թեպետ որևէ ուղիղ կապ պաշտոնապես հաստատված չէ, գրառման և վերջին իրադարձությունների միջև, սակայն համընկնող բնույթը նպաստել է քննարկումների առաջացման։
Ֆերմին Լոպեսի Ինստագրամյան էջին բաժանորդագրված է ավելի քան 4.7 միլիոն մարդ, ինչն այս գրառման տարածումն առավել նկատելի և ազդեցիկ է դարձնում՝ նույնիսկ այն ջնջելուց հետո։