ad-banner-1
Լապորտա-Բարսա–ՊՍԺ–Բարսելոնա

Լապորտա․ «Բարսան և ՊՍԺ–ն լավագույնն են Եվրոպայում»

Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան CNN-ի հաղորդավար Ամանդա Դևիսին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք թեմաների՝ խոսելով ՊՍԺ-ի հետ մրցակցության, Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի և ԱՄՆ-ում ակումբի ակադեմիաների կարևորության մասին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Լապորտայի կարծիքով՝ ներկայումս Բարսելոնան և ՊՍԺ-ն լավագույն մարզավիճակում գտնվող և Չեմպիոնների լիգայում լավագույն ֆուտբոլ ցուցադրող թիմերն են։ Նա ափսոսանք է հայտնել, որ վերոնշյալ ակումբները չկարողացան միմյանց հանդիպել նախորդ եզրափակչում կամ Ակումբային աշխարհի առաջնությունում։

Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը՝ քայլ առաջ

Նախագահը բարձր է գնահատել եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի նոր համակարգը։ Լապորտայի խոսքով՝ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը բարելավում է մրցաշարը, և նա հույս է հայտնել, որ Բարսա – ՊՍԺ դիմակայությունը կկայանա այս մրցաշրջանում։

Բարսայի ակադեմիաներն ԱՄՆ-ում

Լայնածավալ հարցազրույցի ընթացքում, որը նաև անդրադարձել է ասիական և ամերիկյան շուկաների կարևորությանը, նախագահն առանձնահատուկ նշել է Միացյալ Նահանգներում գործող Բարսայի ակադեմիաների աշխատանքը։ Նա ընդգծել է, որ այդ ակադեմիաներում կիրառվում են «Լա Մասիայի» մարզումային սկզբունքները, և դրանք շարունակում են նպաստել երկրում ֆուտբոլի զարգացմանը։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել