ad-banner-1
Բեռնալ-Բարսա-Բարսելոնա

Մարկ Բերնալի վերադարձը մո՞տ է

Բարսելոնայի երիտասարդ տաղանդ Մարկ Բերնալը, ամենայն հավանականությամբ, բժշկական անձնակազմից թույլտվություն կստանա մասնակցելու կիրակի օրը՝ օգոստոսի 10-ին, Կոմոյի դեմ կայանալիք Ժոան Գամպերի գավաթի խաղարկությանը։

Ըստ AS պարբերականի՝ ֆուտբոլիստը գերմարդկային ջանքեր է գործադրել և մեծ զոհողությունների գնացել՝ վերականգնման սպասվող ժամկետները երեք շաբաթով կրճատելու համար։

Չնայած նա կարող է մի քանի րոպե խաղաժամանակ ստանալ «Կոմոյի» դեմ խաղում, մարզչական շտաբը չի շտապելու։ Նրա խաղաժամանակը կսկսեն աստիճանաբար ավելացնել միայն սեպտեմբերյան միջազգային դադարից հետո, քանի որ ֆուտբոլիստին ժամանակ է անհրաժեշտ խաղային ռիթմը վերականգնելու համար։

Ակնկալվում է, որ ամբողջական հանդիպումներ անցկացնելուն՝ մեկնարկային սուլիչից մինչև եզրափակիչ սուլիչը, Բերնալը պատրաստ կլինի միայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել