
Կուբարսին բացահայտել է Ֆլիկի նոր տակտիկան
Պաու Կուբարսին Սեուլում հարցազրույց է տվել Televisió de Catalunya-ին, որտեղ բացատրել է որոշ փոփոխություններ, որոնք Հանսի Ֆլիկը ցանկանում է կիրառել նոր մրցաշրջանում։ Ֆլիկը միշտ պնդել է, որ թիմը կարող է բարելավվել, և նրա պահանջկոտությունը առավելագույնն է։ Նա չի բավարարվում այն մակարդակով, որը թույլ տվեց թիմին հաղթել Սուպերգավաթը, Լա Լիգան և Իսպանիայի գավաթը։
Կուբարսին բացահայտել է, որ գլխավոր մարզիչը խնդրել է նրանց․ «մնալ նույնը, պահպանել վստահությունը, բայց, պետք է մի քիչ ավելի արագացնել տեմպը»։
Խաղից դուրս վիճակի մարտավարությունը թեթևակի փոփոխության կենթարկվի։ Կուբարսին նշել է, որ գերմանացի մարզիչը «մեզ է փոխանցում այս փիլիսոփայությունը», սակայն այս տարի «այն այնքան չափազանցված չի լինի, ինչպես անցյալում, թեև նմանատիպ ոճով կլինի»։
Գերմանացի մարզչի մասին իսպանացին ասել է, որ «նա բնավորություն ունի և հստակ գիտի, թե ինչ է ուզում։ Դա մեզ օգնում է մտածել նույն կերպ, պահպանել բարձր պրեսինգը և լրացուցիչ ջանքեր գործադրել»։
Կուբարսին՝ Ժոան Գարսիայի մասին
Կուբարսին եղել է այն թիմակիցներից մեկը, որն օգնել է Ժոան Գարսիային հարմարվել։ Երկուսն էլ ճանաչում էին միմյանց Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերից, որտեղ Բարսելոնայի ներկայիս դարպասապահը Առնաու Տենասի փոխարինողն էր։
Էստանյոլից ֆուտբոլիստն ասել է, որ շատ լավ է հասկանում Ժոանին, քանի որ «մենք նման ենք, գյուղացիներ ենք և ընդհանուր լեզու ունենք»։ Պաշտպանը հավելել է, որ «նա ֆանտաստիկ տղա է, ես նրան շատ եմ սիրում, մենք շատ ուրախ ենք, և նա ունի ֆանտաստիկ մակարդակ»։