ad-banner-1

Տեր Շտեգենը Բարսելոնայի պլաններից դու՞րս է գալիս

Ըստ Mundo Deportivo-ի Բարսելոնան վստահ է, որ թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենը իր վիրահատությունից հետո կբացակայի առնվազն չորս ամիս։ Չնայած գերմանացի դարպասապահի կողմից հայտարարված եռամսյա վերականգնման ժամկետին, ակումբն իր հիմնավորումներն է ներկայացնում, թե ինչու է ակնկալում ավելի երկար բացակայություն։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Առաջին պատճառը

Գերմանացի դարպասապահը վաղը Բորդոյում կանցնի ողնաշարի վիրահատություն՝ բժիշկ Ամելի Լեգլիզի ղեկավարությամբ։ Սա ոչ թե առաջին վիրահատությունն է, այլ նախորդից հետո առկա ցավերի հետևանք։ Դարպասապահը դեռ 2023 թվականի վերջում արդեն վիրահատվել էր նույն խնդրի՝ ողնաշարի սկավառակի ճողվածքի պատճառով։ Սակայն վերջին ամիսներին կրկին խիստ ցավեր են ի հայտ եկել՝ խոչընդոտելով նրա մասնակցությունը նախապատրաստական փուլին։ Նա չի մասնակցել ոչ մի մարզման հուլիսի 14-ից ի վեր։

Բարսելոնայի բժշկական շտաբը նշում է, որ դարպասապահների գործառույթները պահանջում են զգալի ճկունություն, ռեակցիաներ ու շարունակական ծանրաբեռնվածություն մեջքի ստորին հատվածի վրա։ Սա նշանակում է, որ տեր Շտեգենի վերականգնումը կարող է ավելի երկար տևել, քան շարքային խաղացողինը։

Երկրորդ պատճառը՝ տեր Շտեգենի առանձնահատուկ պահանջկոտությունն է.

Բացի առողջականից, խնդիրներ են առաջացել նաև ակումբի և ֆուտբոլիստի միջև եղած հարաբերություններում։ Ակումբը դժգոհ էր այն բանից, որ Տեր Շտեգենը ինքնուրույն հայտարարեց վերականգնման ժամկետը՝ առանց բժշկական եզրակացության, ինչը Բարսան կարծում է՝ անպատասխանատու քայլ էր։ Վերջին շրջանում նաև լուրեր կան, որ ակումբը դիտարկում է նրան հրաժեշտ տալու տարբերակը՝ Ժոան Գարսիայի ժամանման ֆոնին։

Ինչևէ, դեռ պարզ չէ, թե երբ պաշտոնապես կհայտարարվի բժշկական եզրակացությունը, որը կհստակեցնի Տեր Շտեգենի բացակայության վերջնական ժամկետը։ Սակայն ակնհայտ է, որ Բարսելոնան այդ բացակայության վրա հույս է դնում՝ նոր խաղացող գրանցելու նպատակով՝ ըստ Լա Լիգայի կանոնների։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել