ad-banner-1

Պաու Վիկտոր. «Նա խորհուրդ տվեց ընտրել Բրագան»

Պաու Վիկտորը պաշտոնապես տեղափոխվեց պորտուգալական Բրագա՝ 12 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրով, որը ներառում է ևս 3 միլիոն եվրո բոնուս՝ ելույթներից կախված։ Երիտասարդ հարձակվողն արդեն ներկայացվել է նոր ակումբում՝ կիսվելով թե՛ իր ոգևորությամբ, թե՛ տեղափոխության հարցում ունեցած խորհրդատուի՝ Բարսելոնայի հարձակվող Ռաֆինյայի ազդեցությամբ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Նա խաղացել է մրցակից ակումբում՝ Վիտորիա Գիմարայեշում, ուստի երևի չպետք է լուրջ վերաբերվեմ նրան», — կատակում է Վիկտորը, ապա լրջանալով ավելացնում՝ «Իրականում Ռաֆինյան ինձ խորհուրդ տվեց տեղափոխվել։ Ասաց, որ լիգան մեծ աճ է ապրում, իսկ Բրագան՝ մեծ թիմ է»։

Ռաֆինյան՝ ով երկար տարիներ անցկացրել է պորտուգալական ֆուտբոլում՝ նախ Վիտորիա Գիմարայեշի կազմում, այնուհետև՝ Սպորտինգում, ունի հարուստ փորձ այդ առաջնությունում, ինչի շնորհիվ նրա կարծիքը մեծ կշիռ է ունեցել։

«Ռաֆինյան ասում էր, որ լիգան զարգանում է ու շատ լավ խաղացողներ են այստեղից դուրս գալիս։ Ես միշտ լսում եմ նրա խորհուրդները», — ընդգծել է Վիկտորը։

Նա նաև շեշտել է, որ հպարտ է միանալով մի ակումբի, որը հավատում է իր ուժերին։

«Սա կարեւոր քայլ է իմ կարիերայում։ Ես միանում եմ մի ակումբի, որը կոնկրետ հավակնություններ ունի։ Կարծում եմ՝ սա իդեալական վայր է իմ աճի համար», — նշել է ֆուտբոլիստը։

Նորամուտին պատրաստ Վիկտորը նպատակ ունի հաստատվել նոր թիմում, ապացուցել իր ունակությունները և արդարացնել ակումբի վստահությունը։ Բրագան դարպասներ է բացում նրա առաջ՝ ավելի շատ խաղաժամանակ ապահովելով և հնարավորություն տալով կայանալու որպես բարձրակարգ ֆուտբոլիստ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել