
Լապորտան խոսել է Real Madrid TV-ի մասին
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան, պատասխանելով Լա Լիգայի ղեկավարների վրա Մադրիդի Ռեալի հնարավոր ազդեցության մասին հարցին, ընդգծել է, որ կապտանռնագույնները չեն օգտագործում իրենց ակումբային հեռուստատեսությունը, ինչպես մայրաքաղաքային ակումբը։
«Մենք միշտ զգոն ենք ցանկացած իրավիճակի նկատմամբ, ինչպես և մյուս ակումբները։ Մի բան հաստատ է՝ մենք չենք օգտագործում մեր տեսալսողական հարթակը մարդկանց շփոթեցնող հաղորդագրություններ տարածելու համար», — Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում, Իսպանիայի գավաթի եզրափակչից առաջ, «արքայական» ակումբի հեռուստատեսությունը տեսանյութ էր հրապարակել՝ քննադատելով հանդիպման համար նշանակված մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեային՝ նշելով, որ այն խաղերում, որոնք նա վարել էր, Բարսելոնան ավելի հաճախ էր հաղթում, քան իրենց մրցակիցները։ Բացի այդ, Real Madrid TV-ն ցուցադրել էր մի քանի ենթադրյալ մրցավարական սխալներ «բլանկոսների» մասնակցությամբ խաղերում։