ad-banner-1
Բարսելոնա–Ժոան Գարսիա

Բարսայի նորեկը կարող է կրել վետերան աստղի համարը

Բարսելոնան գրեթե հստակեցրել է, որ նոր մրցաշրջանում թիմի հիմնական դարպասապահը լինելու է Ժոան Գարսիան՝ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի փոխարեն:

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Մինչդեռ թիմի ավագը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել, ամռանը ձեռք բերված դարպասապահը Ճապոնիայում շարունակում է մարզվել իր թիմակիցների հետ՝ Բարսայում իր առաջին նախամրցաշրջանային հավաքի շրջանակներում:

Sport-ի տեղեկություններով՝ բացի Տեր Շտեգենի մեկնարկային դիրքը զբաղեցնելուց, հավանական է, որ Գարսիան իր անվան դիմաց կգրանցի նաև 1 համարի խաղաշապիկը:

Ճապոնիայում երիտասարդ դարպասապահը արդեն իսկ մարզվում է այդ համարի ձեռնոցներով:

Գարսիան կարող է կատալոնյան թիմի կազմում իր նորամուտը նշել հուլիսի 27-ին կայանալիք Վիսսել Կոբեի դեմ ընկերական հանդիպմանը:

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել