
Լևանդովսկին՝ Ռեշֆորդի և Յամալի մասին
Բարսելոնայի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հանդիպել է մեդիայի ներկայացուցիչների հետ Ճապոնիայում և անդրադարձել տարբեր թեմաների։
«Մենք եկել ենք երեք խաղի համար, բայց ցանկանում ենք շատ աշխատել և լավ մարզվել առաջիկա մրցաշրջանին պատրաստվելու համար։
Իմ նպատակները կարևոր չեն, ամենակարևորն է՝ ուր ենք ուզում գնալ և քանի տիտղոս ենք ուզում հաղթել։ Վստահ եմ, մենք կարող ենք ավելացնել նախորդ տարվա համեմատ, ավելի լավ խաղալ։ Հանդիպումներ եղան, որտեղ մենք իդեալական չէինք, քանի որ երիտասարդ թիմ էինք, բայց կարող ենք ավելին»,- կիսվել է Լևանդովսկին։
«Ռեշֆորդը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, նա լավ մարզավիճակում է և կարող է օգնել մեզ տարբեր դիրքերում։ Նրա ունիվերսալությունը շատ կարևոր կլինի, և դա լավ է թիմի համար։
Նա հիանալի ձեռքբերում է։ Ես հիշում եմ մեր խաղը Յունայթեդի դեմ, և նա հիանալի մարզավիճակում էր։ Վստահ եմ, որ Մարկուսը մեզ շատ կօգնի։
Յամալն այս տարի կարող է ավելի լավ խաղալ, քան նախորդում, նա ամեն տարի կբարելավի։ Լամինն այլևս երեխա չէ։
Բոլոր տիտղոսները մեր մտքում են, բայց Չեմպիոնների լիգան հաղթելու համար շատ բաներ են պետք՝ մի փոքր բախտ, վնասվածքներից խուսափել, մրցաշրջանի վերջում թարմ լինել»,- ասել է Լևանդովսկին։