ad-banner-1
հանսի ֆլիկ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ֆլիկն ընտրել է 30 ֆուտբոլիստի՝ Ասիա մեկնելու համար

Բարսելոնան վերջապես մեկնեց Ասիա՝ նախամրցաշրջանային շրջագայություն իրականացնելու Ճապոնիայում և Հարավային Կորեայում։ Թռիչքը նախատեսվածից երկու օր ուշ կայացավ՝ պայմանավորված Ճապոնիայում նախատեսված խաղի կազմակերպիչների հետ առաջացած ֆինանսական վեճի լուծմամբ։ Վերջին պահին անցկացված բանակցությունների արդյունքում ակումբը ստացավ խոստացված 15 միլիոն եվրոն, ինչը հնարավորություն տվեց թիմին մեկնել Կոբե։

Հանսի Ֆլիկի գլխավորությամբ թիմը մեկնել է 30 ֆուտբոլիստով, որոնց թվում են առաջին թիմի խաղացողներ, նորեկներ և վեց երիտասարդներ։ Ակումբի պատվիրակությունը գլխավորում է նախագահ Ժոան Լապորտան՝ փոխնախագահ Ռաֆա Յուստեի ուղեկցությամբ։ Սպորտային տնօրեն Դեկուն մնացել է Բարսելոնայում՝ տրանսֆերային գործընթացները ղեկավարելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, Ասիա մեկնած պատվիրակությունը կազմել է շուրջ 130 մարդ՝ ներառյալ լոգիստիկ և անվտանգության անձնակազմը։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին

Երեք կարևոր բացակայություններ.

Նախամրցաշրջանային շրջագայությանը չեն մասնակցում դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որն առողջական խնդիրների պատճառով շուտով վիրահատության կենթարկվի և միաժամանակ ունի լարված հարաբերություններ ակումբի ղեկավարության հետ։ Նրան են միացել Օրիոլ Ռոմեուն և Պաու Վիկտորը, ովքեր ներկայումս վերջին շտկումներն են կատարում այլ ակումբներ տեղափոխվելու հարցում։

Թիմի կազմում ներառվել են նաև նորեկներ Մարկուս Ռեշֆորդն ու դարպասապահ Ժոան Գարսիան։ Բարսելոնայի ակադեմիայից առաջադրվել են վեց երիտասարդ՝ Դիեգո Կոչեն, Ժոֆրե Տորենթսը, Պեդրո Ֆերնանդես «Դրոն», Գիլյե Ֆերնանդեսը, Տոնի Ֆերնանդեսը և նոր տեղափոխված Ռունի Բարդգին, ովքեր այս շրջագայության ընթացքում հնարավորություն կունենան տպավորություն թողնել գլխավոր մարզչի վրա։

Հանսի Ֆլիկի՝ Ասիական շրջագայության հայտացուցակը

Դարպասապահներ – Ժոան Գարսիա, Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Դիեգո Կոչեն

Պաշտպաններ – Պաու Կուբարսի, Ալեխանդրո Բալդե, Ռոնալդ Արաուխո, Ինյիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Հեկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Ժոֆրե Տորենտս

Կիսապաշտպաններ – Գավի, Պեդրի, Ֆերմին Լոպես, Մարկ Կասադո, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Մարկ Բերնալ, Գիլյե Ֆերնանդես, Պեդրո Ֆերնանդես «Դրո»

Հարձակվողներ – Ֆեռան Տոռես, Ռոբերտ Լևանդովսկի, Լամին Յամալ, Ռաֆինյա, Մարկուս Ռեշֆորդ, Տոնի Ֆերնանդես, Ռունի Բարդգի

Առաջիկա խաղերը

  • Հուլիսի 27 – Վիսսել Կոբե (Ճապոնիա)
  • Հուլիսի 31 – Սեուլի ՖԱ (Հարավային Կորեա)
  • Օգոստոսի 4 – Տեգուի ՖԱ (Հարավային Կորեա)

Այս շրջագայությունը ոչ միայն նախապատրաստական կարևոր փուլ է Հանսի Ֆլիկի թիմի համար, այլև հնարավորություն՝ ինտեգրելու նորեկներին և փորձելու երիտասարդական կազմի ներուժը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել