
Ակումբ
Լապորտա․ «Դիմել ենք ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով բացառություն անել մեզ համար»
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան խոսել է անավարտ Կամպ Նոու մարզադաշտի մասին։ Այս մասին փոխանցում է Mundo Deportivo-ն։
«Մենք դիմել ենք ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով բացառություն անել մեզ համար և թույլ տալ 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպումն անցկացնել արտագնա խաղում։ Վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին, և մենք կտեսնենք թե ինչ կլինի։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին
Հուսով եմ՝ մեզ կօգնեն։ Մեր հարաբերությունները ՈՒԵՖԱ-ի հետ անընդհատ բարելավվում են։ Ես հարգում եմ Ալեքսանդր Չեֆերինի աշխատանքը և կարծում եմ, որ նրան կարելի է վստահել»։
Հիշեցնենք, որ ակումբի նախագահը խոսել էր նաև Նիկոյի չստացված տրանսֆերի մասին։