
Լապորտան՝ Նիկոյի չստացված տրանսֆերի մասին
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան հարցազրույց է տվել Mundo Deportivo-ին և խոսել Նիկո Ուիլյամսի, Լուիս Դիասի և Մարկուս Ռեշֆորդի մասին։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
«Ռեշֆորդի հետ կապված համաձայնագիրն ավելի բարդ էր, քան դարպասապահի հարցը՝ բոլոր կողմերից եկող կարծիքների պատճառով։ Կային մի քանի տարբերակներ, և ես շատ ուրախ եմ, որ վերջապես հասանք այն տարբերակին, որն ինձ ամենաշատն էր դուր գալիս։
Ճիշտ է, ինձ դուր էր գալիս նաև Լուիս Դիասը՝ շատ կատարյալ խաղացող, բայց Լիվերպուլը շատ կոշտ դիրքորոշում ուներ, դա բարդ էր, թեև երախտապարտ եմ խաղացողին, քանի որ նա միշտ ցանկացել է գալ։
Նույնը եղավ նաև Նիկո Ուիլյամսի հետ։ Եվ հաշվի առնելով, որ Լուիսի դեպքը բարդ էր, և մենք բանակցում էինք Ռեշֆորդի հետ, եկավ Նիկոյի գործակալը՝ առաջարկելով նրան ձեռք բերելու հնարավորությունը։ Դեկուն ինձ ասաց այդ մասին, ես սկզբունքորեն նախընտրում էի աշխատել մյուս երկու տարբերակների վրա, բայց այս դեպքերում միշտ լսում եմ մարզական տնօրինությանը։ Նա ասում էր, որ գոնե պետք է լսենք, քանի որ նա հետաքրքիր խաղացող է։ Բանակցություններ եղան, բայց այն, ինչ մեզ ասացին, և այն, ինչ վերջում եղավ, մեծ տարբերություն ուներ վճարման ժամկետների, գործակալի միջնորդավճարի և մի շարք հանգամքնենրի առումով, որոնք արդեն հուշում էին, որ գործարքը չի կայանա։
Լապորտա․ Դեկուն 48-ժամյա դեդլայն սահմանեց, և եթե նրանք չընդունեին մեր պայմանները, մենք չէինք կատարի այդ գործարքը։ Ի վերջո, դա չեղավ։ Զուգահեռաբար աշխատանքներ տարվեցին մյուս երկու տարբերակների հետ, և Ռեշֆորդի տրանսֆերը ստացվեց
Մենք շատ ուրախ ենք, քանի որ գալիս է բարձր որակի, հիանալի տարիքի խաղացող՝ Բարսելոնա գալու արտասովոր մոտիվացիայով։ Անձամբ ես համոզվել եմ Բարսելոնա գալու նրա մեծ ցանկության մեջ։ Նրա առաքինություններից մեկն այն է, որ նա անկեղծ է։ Նրա երազանքն էր ամբողջ կյանքում խաղալ Մանչեսթեր Յունայթեդում։ Մարկուսը ցանկանում էր լինել «մեկ ակումբի մարդ»։ Շատ գեղեցիկ է, երբ խաղացողն այսքան անկեղծորեն է ասում դա։
Բայց երբ նրա կյանքում անսպասելի իրավիճակ է ստեղծվում, այն թիմը, որը նրան միշտ դուր է եկել, Բարսելոնան է։ Նա մրցել էր մեզ հետ և Բարսելոնան իր ուշադրության կենտրոնում էր պահում։ Նա վարձակալության տրվեց Աստոն Վիլլա, որպեսզի ցույց տա, որ միշտ եղել է լավագույն խաղացողը, Անգլիայի լավագույնը, և ասում է, որ իր առավելագույն մոտիվացիան Բարսելոնայի հետ Չեմպիոնների լիգան հաղթելն է և Անգլիայի հետ Աշխարհի գավաթը։
Մենք նրան շատ մոտիվացված ենք տեսնում։ Նա եկել է ամուր, ինչպես ժայռը, շատ ոգևորված է, լավ է հարմարվել իր թիմակիցների հետ, և ես շատ ուրախ եմ, քանի որ երկու տարի առաջ նա հաղթել էր մեզ Եվրոպա լիգայում։ Նա տարբերություն էր ստեղծել փլեյ-օֆֆում, և դրա համար ես շատ ուրախ եմ, որ նա եկել է»,- ասել է Լապորտան։
Կարդացեք նաև Մարկուս Ռեշֆորդի առաջին հարցազրույցը Բարսա տեղափոխվելուց հետո։