ad-banner-1

Բարսելոնան դեռ չի մեկնարկել երկարաձգման բանակցությունները Ֆրենկի դե Յոնգի հետ 

Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Բարսելոնան հանգիստ և լիահույս է Ֆրենկի դե Յոնգի պայմանագրի երկարաձգման հարցում, թեև գործընթացը ներկայումս որոշ չափով ձգձգվում է։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ-ալիքին։

Խնդիրը ոչ թե ակումբի ու ֆուտբոլիստի միջև տարաձայնությունն է, այլ իրավական տեխնիկակական հարցերը, որը կապված է Դե Յոնգի նախկին գործակալի՝ Ալի Դուրսունի հետ։ Դե Յոնգը դեռևս պաշտոնապես չի լուծարել պայմանագիրը Դուրսունի հետ, ով նրա ներկայացուցիչն է եղել դեռևս Այաքսում խաղալու ժամանակահատվածից։ Այդ հարցը կարգավորված չլինելու պայմաններում Բարսելոնան չի կարող պաշտոնապես սկսել բանակցություններ նոր գործակալի հետ՝ պայմանագրի երկարաձգման համար։

Ակումբն ու խաղացողը, սակայն, նույն նպատակն ունեն՝ շարունակել համագործակցությունը։ Դե Յոնգի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականը, սակայն կողմերը ցանկանում են երկարաձգել այն։

Հիշեցնենք, որ գործող պայմանագիրը կնքվել է դեռ 2020 թվականի հոկտեմբերին՝ Ժոզեպ Մարիա Բարտոմեուի նախագահության օրոք։ Այդ ժամանակ Դե Յոնգը համաձայնել էր որոշ ժամանակով հետաձգել իր աշխատավարձի մի մասի վճարումը՝ օգնելու ակումբին հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը։ Այդ պայմանագրով նրա նախնական համաձայնությունը մինչև 2024 թվական երկարաձգվեց մինչև 2026-ը։

Այժմ սպասվում է, որ իրավական մանրուքները կհարթվեն և բանակցությունները կվերսկսվեն՝ հանգեցնելով նոր պայմանագրի ստորագրմանը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել