ad-banner-1

Բարսայի որոշումը՝ Լուիս Դիասի հարցում

Լիվերպուլի կոլումբիացի եզրային հարձակվող Լուիս Դիասը Բարսելոնայի գլխավոր տրանսֆերային թիրախներից էր այս ամառ։ Դեկուի և սպորտային բաժնի կողմից բարձր գնահատված խաղացողի շուրջ բանակցություններն փակուղի մտան դեռ սկզբից։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Ինչպես հաղորդում է «SPORT»-ը, Բարսելոնան հենց սկզբից հայտնել էր՝ պատրաստ է վճարել առավելագույնը 70 միլիոն եվրո (ներառյալ բոլոր բոնուսները)։ Ակումբը հստակ դիրքորոշում ուներ՝ ոչ ավել, ոչ պակաս։

Թեև հետո Բարսան կենտրոնացավ Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի վրա, Դիասը շարունակում էր մնալ ցանկալի խաղացողների ցուցակում։ Սակայն ֆինանսական սահմանափակումներն ու Լիվերպուլի բարձր պահանջները գործարքն անհնարին դարձրեցին։

Բարսան ակնկալում էր, որ նախնականբանակցություններում ներգրավված կլինի նաևԲավարիան, որն էլ «կհոգնեցներ» Լիվերպուլին, իսկ օգոստոսին՝ երբ կատալոնացիները վերադառնային Լա Լիգայի 1:1 կանոնի շրջանակ, իրենք կմիանային պայքարին։

Սակայն գերմանական ակումբը գործեց ավելի արագ՝ առաջարկելով 67.5 միլիոն եվրո։ Լիվերպուլը մերժեց առաջարկը, իսկ Բավարիան այժմպատրաստվում է բարելավել այն։

Բարսան որոշեց մտածել մրցավազքին ավելի շուտ միանալու մասին, սակայն պահպանեց իր սկզբունքները՝ 70 միլիոնից ոչ մի եվրո ավել։ Ակումբը Դիասի ներկայացուցչին և Լիվերպուլին բացահայտ փոխանցել էր՝ սա մեր վերջնական սահմանն է։ Թեև աշխատավարձի առաջարկը համարժեք էր Բավարիայի առաջարկին, կատալոնացիները հրաժարվեցին գնալ ավելի հեռու։

Լիվերպուլը, ցանկանալով բարձրացնել գինը, տեղեկություն էր տարածել, թե կմտածի միայն 82 միլիոն եվրոյի առաջարկի շուրջ։ Այդ պահից Բարսան հետ քաշվեց։

Դեկուն հստակ ցույց տվեց՝ ակումբը չի պատրաստվում նորից ընկնել երկար ու ծանր բանակցությունների մեջ՝ խաղացողի համար, ում ծառայությունները չեն համապատասխանում ակումբի ֆինանսական հնարավորություններին։

Բարսայի վերջին ուղերձն էր՝ եթե Դիասն իսկապես ցանկանում է տեղափոխվել Կամպ Նոու, պետք է ինքն անձամբ նախաձեռնություն ցուցաբերի։ Քանի որ նման քայլ չեղավ, գործարքը համարվում է փակված։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել