ad-banner-1
կրոյֆ-բարսելոնա-ռաֆինյա

Կրոյֆը՝ Անտոնիին ձեռք չբերելու մասին

Շարունակում ենք ներկայացնել Բարսելոնայի նախկին սպորտային խորհրդական Յորդի Կրոյֆի ծավալուն հարցազրույցը, որի առաջին մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ, երկրորդ մասը՝ ԱՅՍՏԵՂ։

– Քրիստենսենը եկավ անվճար։

– Երբ դու քիչ գումար ունես, դու այն ծախսում էր գոլ խփող գտնելու վրա, իսկ մյուս դիրքերում փնտրում ես ազատ գործակալների։ Եթե չեմ սխալվում, Բարսայում այս պահին խաղացող 9 պաշտպաններից միայն Կունդեն է տեղափոխվել տրանսֆերային վճարով։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

– Քիչ գումար ունենալը սրո՞ւմ է հնարամտությունը։

– Օգնում է նաև այն, որ Բարսան արդեն հսկայական աշխատանք կատարել է։ Շատ պարզ է՝ ակադեմիան խնդրի լուծման բանալին էր։ Արդեն թիմում առկա ֆուտբոլիստների միքսը ակադեմիայից բարձրացող տղաների հետ, որոնք շատ տպավորիչ անհատականությունն էր էին, այդ տարիքում խաղում էին այդքան հեշտությամբ, և նորեկների միանալը բալանսավորեցին թիմը։

– Ընտրեք այն ֆուտբոլիստին, որն օգնեց թիմին նորից ունենալ բացակայող մրցակցային բնավորությունը։

Կրոյֆ․ Երբ հարձակվող ես ստորագրում, պետք է լինի ֆուտբոլիստ, որը կապնվում է հանրության հետ և տալիս վստահություն։

– Նախագահի կարծիքը նույնպես շատ կարևոր է։ Լևանդովսկիի պարագայում մենք փնտրում էինք ֆուտբոլիստի, որն ազդեցություն կունենա խաղադաշտում և դրանից դուրս։ Եվ պետք է ասեմ, որ Լևանդովսկին եկավ, քանի որ Բարսայում խաղալը նրա երազանքն էր։ Նա ամեն ինչում աջակցեց։ Դա Բարսայի բախտն է՝ երբ ասում ես Բարսա, կարիք չկա ֆուտբոլիստին համոզելու։

– Առանց գումարի՞։

– Ֆուտբոլիստները, երբ լսում են Բարսայի մասին, նրանց աչքերը 99 տոկոս դեպքերում լուսավորվում են։ Շատերը եկել են՝ հրաժարվելով մեծ գումարներից։ Լևանդովսկին դրա վառ օրինակն է։ Դա տրանսֆեր էր, որն օգնեց, որը պետք էր ակումբին։

– Է՞լ ով։

– Ռաֆինյան, որին երկար ժամանակ հետևում էինք։ Կային նաև այլ տարբերակներ՝ Անտոնին Այաքսից, բայց ֆինանսական ֆեյր փլեյի հարցերն էլ հաշվի առնելով, կարևոր էր ոչ թե ներդրած գումարի չափը, այլ ռիսկերը փոքրացնելը։ Եթե Պրեմիեր լիգայում հաջողակ ֆուտբոլիստը չհամապատասխանի Բարսային, միշտ կարող է վերադառնալ։ Եթե դու ստորագրում ես ֆուտբոլիստի Նիդեռլանդներից շատ գումարի դիմաց և չի ստացվում, նրան հետ չեն գնելու։

– Նա մոտ էր հեռանալուն։

– Ռաֆինյան մեծ պահանջարկ ունեցող ֆուտբոլիստ էր։ Նա վիճակագրորեն միշտ տալիս էր երկնիշ արդյունքներ (գոլ և գոլային փոխանցում)։ Նա բալանս է տալիս թիմին, հաճախ անձնուրաց՝ առաջինն է պրեսինգի դիմում գնդակը կորցնելիս, օրինակ։ Նախորդ մրցաշրջանում նա ֆանտաստիկ էր՝ վիճակագրությունը, աշխատանքը, հաղթողի մենթալիտետը ․․․ նա լավ տրանսֆեր էր։ Թեպետ ֆուտբոլում երբեք չգիտես ինչ կլինի, բայց մենք բոլորս կարծում էինք, որ նա կկարողանա խաղալ Բարսայում։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել