
Կրոյֆ․ Օբան գրավեց կուլեների սրտերը
Diario Sport-ը անկեղծ ու երկար հարցազրույց է ունեցել Բարսելոնայի նախկին սպորտային խորհրդական Յորդի Կրոյֆի հետ, որի առաջին մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։ Ստորև՝ շարունակությունը։
– Հաջորդ քայլը՝ փոփոխություններ առանց ծախսելու։
– Այո, հատկապես ձմռան առաջին տրանսֆերային պատուհանը ․․․ Իհարկե, ֆեյր փլեյի տեղ չունեինք։ Պետք է փնտրեինք վարձակալությամբ ֆուտբոլիստների։ Իրենց թիմերում մեկնարկային կազմերի ֆուտբոլիստները չէին գա վարձավճարով կամ անվճար, այդպիսով փնտրում էինք նրանց, ովքեր արագ կադապտացվեն, փորձ կունենան և իրենց թիմերում առաջին 11-ում չեն։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
– Եվ գտաք Օբամեյանգին ու Ադամային։
– Սովորաբար, վերջում փնտրում ես Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ինո՞ւ։ Որովհետեւ արագությունն այնտեղ բարձր է, ինչի մասին որ խոսում էինք՝ տեղափոխությունը հարձակումից պաշտպանություն, ֆիզիկական մակարդակը։ Եվ եթե ֆուտբոլիստը գալիս է վարձավճարով, քեզ պետք է արագ արդյունք, նրան չես կարող երկու ամիս տալ ադապտացվելու համար։
Օբամեյանգը լավագույն և ամենահաջողված տրանսֆերներից էր, որը ամենամեծ ազդեցությունն ունեցավ։
Այո, նա խնդիրներ ուներ իր ակումբում, բայց այստեղ նա ամեն ինչում իսկական օրինակ էր՝ վերաբերմունքը, դրական էներգիան, գոլերը, որոշ սուպեր կարևոր գոլեր։
Բեռնաբեուում դուբլով նա գրավեց կուլեների սրտերը։ Ես հիշում եմ նաև Տրաորեին, ուրիշ ֆուտբոլիստ, որը վազում էր ազատ տարածություններ, ոչ միշտ էր ստանում գնդակը ոտքին։ Թիմն ուներ դրա կարիքը, այլ զենք ունենալու հնարավորություն։ Պատահականություն չէ, որ մենք միշտ ֆուտբոլիստներ էինք գտնում Անգլիայից։ Իսպանիան մի փոքր ավելի քիչ պահանջներ ունի, և նրանք արագ են հարմարվում այստեղ։ Եթե տաղանդավոր են, միանգամից կադապտացվեն։
– Նա ասել է, որ երբեք այնքան հաճույք չի ստացել, որքան Բարսայում։
– Շատ ցավոտ հրաժեշտ էր։ Իհարկե, դու բերում ես Լևանդովսկիին, և նրանք կարող էին միասին խաղալ, բայց մենք ֆեյր փլեյի խնդիր ունեինք։ Ֆուտբոլիստներ կային, որոնք կարող էին հեռանալ, բայց չէին ուզում, և նա առաջարկ ստացավ, որը բավարար էր։ Օբան լավ կապ ուներ երկրպագուների, թիմի, ակումբի հետ։ Յուրահատուկ տղա է։
– Եվ թիմը 9-րդ տեղից բարձրացավ երկրորդ։ Դա տիտղոս նվաճելու պե՞ս էր։
– Չեմ կարծում։ Այլ թիմում դու կնշեիր այդ արդյունքը, բայց Բարսայում դու չես կարող տոնելդա։ Այո, ճիշտ է, որ միանգամից ազդեցություն բերող ֆուտբոլիստների պրոֆիլներ գտնելու տեսանկյունից ինչ-որ չափով հասանք մեր նպատակին։ Եվ այդտեղից, մենք շարունակեցինք ուշադիր հետևել Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներին։