
Ֆլիկը ևս մեկ տրանսֆեր է խնդրել
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը դեռ չի ավարտել իր տրանսֆերային ծրագրերը։ Ինչպես տեղեկացնում է իսպանական Fichajes կայքը, Մարկուս Ռեշֆորդի տեղափոխությունը ձևակերպելուց հետո գերմանացի մասնագետը ղեկավարությունից պահանջել է կենտրոնանալ Դենզել Դյումֆրիսի տրանսֆերի վրա։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Ֆլիկը հատկապես մտահոգված է աջ պաշտպանության գծով, որը, նրա կարծիքով, ամենաթույլ դիրքերից է թիմում։ Այժմ այդ դիրքում հանդես է գալիս Ժյուլ Կունդեն, սակայն նա բնույթով կենտրոնական պաշտպան է, ոչ թե եզրային։
Դյոգմֆրիսը Ֆլիկի համար կարող է լուծել այս խնդիրը՝ ապահովելով ինչպես պաշտպանական կայունություն, այնպես էլ հարձակողական խորություն։ Նիդեռլանդցի ֆուտբոլիստը հայտնի է իր տոկունությամբ, ֆիզիկական ուժով ու բազմաֆունկցիոնալությամբ՝ հատկանիշներ, որոնք ներդաշնակ են Ֆլիկի տակտիկական տեսլականի հետ։
Սերիա Ա-ում և եվրոպական մրցաշարերում կայուն խաղ ցուցադրելու շնորհիվ Դյումֆրիսը համարվում է մայրցամաքի ամենահուսալի եզրային պաշտպաններից մեկը։
Սակայն տրանսֆերային ժամանակը սուղ է։
Ներկայում Դյումֆրիսի պայմանագրում առկա է 25 միլիոն եվրոյի հրաժարագին, որն ուժի մեջ է մինչ հուլիսի վերջ։ Այս ժամկետը լրանալուց հետո Ինտերը կարող է ազատորեն սահմանել իր պահանջվող գինը, որն ըստ լուրերի՝ կարող է հասնել մինչև 40 միլիոն եվրոյի։
Այս հանգամանքը բարդացնում է Բարսայի գործը՝ հատկապես հաշվի առնելով ակումբի ֆինանսական դժվարությունները։ Այնուամենայնիվ, ակումբի ներսում հասկանում են՝ առանց իրական աջ պաշտպան ձեռք բերելու թիմի հավասարակշռությունը վտանգված է։
Ֆլիկը Դյումֆրիսին դիտարկում է որպես այն պակասող շղթան, որը կարող է Բարսելոնային վերադարձնել բարձր մակարդակի թե՛ Լա Լիգայում, թե՛ եվրոպական մրցաշարերում։
Մնում է պարզել՝ արդյոք կատալոնական ակումբը կկարողանա նոր եկամուտներ ապահովել կամ այլ վճարման մեխանիզմ գտնել՝ բավարարելու Ինտերի պահանջները։
Մի բան հստակ է՝ Հանսի Ֆլիկի հաջորդ տրանսֆերային նպատակը հենց Դենզել Դումֆրիսն է։