ad-banner-1
ֆլիկ-բարսելոնա

Ֆլիկը նոր վինգերի է սպասում

Ըստ Diario Sport-ի՝ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձախ եզրային հարձակվողի է սպասում։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Չնայած ֆինանսական իրավիճակի որոշակի բարելավմանը՝ «Բարսելոնան» դեռ չի հասել 1:1 կանոնին՝ նոր տրանսֆերներ գրանցելու համար։ Ակումբը պատրաստ էր մի քանի շաբաթ առաջ վճարել Նիկո Ուիլյամսի հրաժարագինը, սակայն այժմ կենտրոնացած է աշխատավարձային բեռը թեթևացնելու վրա։

Հանսի Ֆլիկը, հասկանալով ֆինանսական սահմանափակումները, հրաժարվել է մնացած դիրքերում ուժեղացումներից, սակայն շարունակում է պահանջել ձախ եզրային վինգերի տրանսֆեր։ Մարզիչը գոհ է գործող կազմից, որի հետ նախորդ մրցաշրջանում նվաճել է Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Նա արդեն ունի Ժոան Գարսիային և ընդունել է, որ եզրային պաշտպանների գծում փոփոխություններ չեն լինի։

Բացի այդ, հնարավոր է՝ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ստիպված լինի ենթարկվել վիրահատության, ինչը նրան մրցաշրջանի սկզբում շարքից դուրս կթողնի չորս ամսով։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել