ad-banner-1
Յամալ

Լամին Յամալը Բարսելոնայի նոր 10 համարն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Բարսելանա ՖԱ–ն պաշտոնապես հայտարարեց, որ թիմի նոր 10 համարը Լամին Յամալն է։

Բացի Բարսելոնայի 10 համարը դառնալուց, իսպանացի 18–ամյա ֆուտբոլիստը նաև երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2031 թվական։

Նախկինում Բարսելոնայի 10 համարներն են եղել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Ռիկելմեն և Ռիվալդոն։ Մինչ Յամալը համարը պատկանում էր Անսու Ֆատիին, որն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով տեղափոխվեց ֆրանսիական ակումբ։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել