
Մեսսին, Ռոնալդինյոն և այլոք. Յամալի՝ բոլոր ժամանակների Բարսայի թիմը
Վերջերս Barca One-ի հետ զրույցում Բարսելոնայի 17-ամյա աստղ Յամին Յամալին խնդրել են ընտրել իր կարծիքով ակումբի բոլոր ժամանակների թիմը, որը կարող է ներառել ներկայիս և նախկին ֆուտբոլիստների:
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ-ալիքին:
«Դարպասում ես կընտրեմ Վիկտոր Վալդեսին, որովհետև իմ կարծիքով նա մեր ունեցած ամենապատմական դարպասապահն է, և այն դարպասապահը, որի խաղը ես տեսել եմ:
Պաշտպանությունում միանշանակ կասեմ Պիկեի, Պույոլի և Մասկերանոյի անունները:
Կենտրոնում, իհարկե, կլինեն Խավին, Ինիեստան և Բուսկետսը:
Ռոնալդինյոյին կընտրեմ կիսապաշտպանությունում, քանի որ հարձակման գծում արդեն գիտեմ, թե ում պետք է ընտրել և ազատ տեղ չեմ ունենա:
Մեսսիի անունը ակնհայտ է: Ձախ եզրում կխաղա Նեյմարը, քանի որ նա իմ սիրելի ֆուտբոլիստն է, իսկ որպես հարձակվող կլինի Սուարեսը, քանի որ, ինձ համար նա թոփ մակարդակի է»,- ասել է Յամալը՝ կազմելով իր խորհրդանշական թիմը: