
EXCLUSIVE. Յամալի ծննդյան փարթիի մանրամասները
Լամին Յամալը կիրակի կդառնա չափահաս և այդ իրադարձությունը կնշի շաբաթ երեկոյան մեծ խնջույքով։ Իսպանական Marca պարբերականն իմացել է փարթիի բոլոր մանրամասները։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին
Ամեն դեպքում, եզրային հարձակվողը չի ցանկացել, որ միջոցառման շատ մանրամասներ հայտնի դառնան, և տոնակատարությունն այսօրվա դրությամբ մեծ գաղտնիքի մեջ է։ Իրականում, ակադեմիայի սանը հույս ունի, որ այդպես էլ կլինի և նույնիսկ կարող է արգելել երեկոյից լուսանկարներ անել։ Նա կարգելի բջջային հեռախոսների մուտքը։ Արգելված կլինի նաև ներս տանել/օգտագործել որևէ տեսակի թմրանյութ։
Քիչ բան է բացահայտվել, չնայած այն ամառվա խոշորագույն սոցիալական իրադարձություններից է։ Վայրը դեռևս բացարձակ գաղտնիք է, և թեև ի սկզբանե խոսվում էր Իբիցայի մասին, այս տարբերակը կարծես թե արդեն մերժված է։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ այն կլինի Բարսելոնայում կամ ծովում։ Այո, միջոցառմանը կմասնակցեն ազդեցիկ մարդիկ, սթրիմերներ, երգիչներ, թիմակիցներ… Հյուրերի թվում առանձնանում են Bizarrap-ը, Duki-ն, Ozuna-ն, Bad Gyal-ը… Լիովին շքեղ երեկույթ՝ 18 տարին նշելու համար։
Նույնիսկ TardeAR հաղորդման ժամանակ հավաստիացրել են, որ Լամին Յամալի մորը բացարձակ դուր չի գալիս այս տոնակատարությունը, բայց նա չի կարող դա կանխել։
Ակադեմիայի սանն իր ծննդյան օրով կավարտի թեժ ամիսը, որի մասին ինքն է բացահայտել սոցիալական ցանցերում։ Սիցիլիան, Բրազիլիան, Իբիցան, Մարբելիան և այս վերջին շաբաթը՝ Շանհայը, այն ուղղություններն են եղել, որոնք ցույց է տվել խաղացողը։ Պատանի աստղն օգտվել է այն հանգամանքից, որ ամառն առանց միջազգային խաղերի էր՝ Ազգերի լիգայից հետո, որպեսզի ճանապարհորդի։ Նա ավելի քան մեկ ամիս արձակուրդ է ունեցել, որն առավելագույնս օգտագործել է։
Այս կերպ, եզրային հարձակվողը լիցքավորված կմոտենա բարդ մրցաշրջանին։ Խաղացողը երբեք չի թաքցրել հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգան հաղթելու իր ցանկությունը՝ անցած մրցաշրջանից մնացած դառնությունից հետո։ Բացի այդ, սա Աշխարհի առաջնության տարի է։ Կուլեի մեկ այլ նպատակ։
Ավելի վաղ պատմել էինք, որ Յամալը ծննդյան օրը կնշի Իբիցայում։