
Յամալն իր ծնունդը կնշի Իբիցայում
Լամին Յամալը որոշել է իր 18-ամյակը նշել Իբիցայում։ Ըստ COPE – ի՝ հուլիսի 12–ին սպասվող երեկույթն իսկական մեդիա-իրադարձություն է լինելու։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Թեև կազմակերպիչները փորձում են հնարավորինս թաքցնել երեկույթի մանրամասները, որոշ մանրամասներ այնուամենայնիվ հայտնի են դարձել։ Լրագրող Վիկտոր Նավարոյի խոսքով՝ երեկույթին ներկա են լինելու միջազգային ճանաչում ունեցող «շատ կարևոր» երգիչներ, իսկ միջոցառման ճշգրիտ հասցեն հյուրերը կիմանան միայն մեկ-երկու օր առաջ։
Ըստ լուրերի՝ երեկույթի ժամանակ սմարթֆոններն արգելված են լինելու։
Հատկանշական է, որ հուլիսի 12–ին է ծնվել նաև մեկ այլ իսպանացի ֆուտբոլիստ՝ Նիկո Ուիլյամսը, որը Յամալի մտերիմ ընկերներից է և շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Այս փաստը էլ ավելի է մեծացրել մեդիայի հետաքրքրությունը Լամինի ծննդյան երեկույթի հանդեպ։
Ավելի վաղ պատմել էինք, թե երբ Յամալը կդառնա «Բարսայի» նոր 10 համարը։