
Տրանսֆերներ
Բարսան հետաքրքրված է Ինտերի աստղային ֆուտբոլիստով
«Բարսելոնան» քննարկում է Դենզել Դումֆրիսի ձեռքբերման հնարավորությունը։
Պաշտպանի՝ «Ինտերի» հետ կնքած պայմանագրում ներառված է 25 միլիոն եվրոյի հրաժարագին, որն ուժի մեջ է մինչև հուլիսի կեսերը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերել նիդերլանդացի ֆուտբոլիստի նկատմամբ վերջին ամիսներին, սակայն, որևէ պաշտոնական առաջարկ կամ կապ չի եղել։
Չմոռանաք բաժանորդագրվել նաեւ մեր տելեգրամ-ալիքին