ad-banner-1

Ֆերմին Լոպեսը պատասխանել է Բավարիային, Լիվերպուլին ու Ատլետիկոյին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆերմին Լոպեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Մադրիդի «Ատլետիկոն», «Բավարիան» և «Լիվերպուլը», սակայն կիսապաշտպանը մտադիր է մնալ Կատալոնիայում։ Այս մասին փոխանցում են իսպանական լրատվամիջոցները:

Լոպեսի պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ խաղացողի շուկայական արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Ֆերմին Լոպեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 88 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի հեղինակ և կատարել 11 գոլային փոխանցում։

Պատասխանել