
Բարսելոնայից ո՞ւմ շապիկն է վաճառվել ամենաշատը
Բարսելոնան հայտարարել է 2024/25 թթ․ մրցաշրջանում ակումբի ատրիբուտիկայի վաճառքից ստացված ռեկորդային շահույթի մասին։ Մերչենդայզինգով զբաղվող դեպարտամենտը՝ Barca Licensing & Merchandising (BLM)-ը, ավարտել է ֆինանսական տարին ակումբի պատմության ամենաբարձր ցուցանիշներով։
Ամենակարեւոր գործոններից մեկը եղել է Nike-ի հետ համագործակցության թարմացումը, ինչպես նաեւ օնլայն վաճառքների զգալի աճը։ Ակումբը շարունակում է կառավարել 15 պաշտոնական եւ 6 լիցենզավորված խանութից բաղկացած միջազգային ցանցը։ Մրցաշրջանի ընթացքում նոր կետեր են բացվել Մալագայում, Պալմայում եւ Թբիլիսիում։
Ամենահաջողված հավաքածուների ցանկում են ակումբի 125-ամյակին նվիրված, հայտնի արտիստների հետ համագործակցության մարզաշապիկները, երիտասարդներին նվիրված շարքը, ինչպես նաեւ Բարսա X Կրույֆ AI պրոեկտը։
Ամենաշատը վաճառվել են Գավիի, Լամին Յամալի, Լեւանդովսկու, Պեդրիի եւ Ռաֆինյայի մարզաշապիկները։
BLM-ը շարունակում է ամրապնդել դիրքերը ակումբի եկամտի ամենակարեւոր աղբյուրներից մեկում՝ ցույց տալով բարձր աճ եւ ռազմավարական կարեւորություն ֆինանսական ապագայի համար։
Չմոռանաք բաժանորդագրվել նաեւ մեր տելեգրամ-ալիքին