
ԱկումբՏրանսֆերներ
Ատլետիկոն աչք է դրել Բարսայի տաղանդավոր սանի վրա
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է իր կարիերան շարունակել մեկ այլ իսպանական ակումբում։ Լրագրող Սեբաստիեն Վիդալի տեղեկությունների համաձայն՝ «Ատլետիկոն» 22-ամյա Լոպեսին ընտրել է որպես առաջնահերթ տրանսֆերային թիրախ՝ այս ամառ իր կիսապաշտպանությունը ուժեղացնելու համար։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կարող է դիտարկել Լոպեսի վաճառքը, եթե զգալի ֆինանսական առաջարկ ստանա։ 2024-25 մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերի 46 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Չմոռանաք բաժանորդագրվել նաեւ մեր տելեգրամ-ալիքին