ad-banner-1

Ֆատիի տրանսֆերի բոլոր մանրամասները

Անսու Ֆատին արդեն Մոնակոյի նոր խաղացող է, թեև վարձակալության պաշտոնական հայտարարությունը պետք է լինի առաջիկա օրերին։ Մոնակոն ու Բարսան ուրբաթ օրը վարձակալության վերաբերյալ վերջնական համաձայնության են եկել, և երկու ակումբները կազմում էին պայմանագրերը, սակայն ժամանակ չի եղել գործարքը հայտարարելու համար, ուստի ամեն ինչ ցույց է տալիս, որ դա կլինի երկուշաբթի օրը։ Բարսան խնայում է խաղացողի աշխատավարձի կեսից ավելին և հույս ունի, որ Անսուն հաջողություն կունենա, որպեսզի նրա պայմանագրից ազատումը մեկ տարվա ընթացքում լինի ամբողջական, մանրամասները ներկայացնում է իսպանական Sport պարբերականը։

Բանակցությունները հեշտ չեն եղել, քանի որ Բարսան միշտ առաջնահերթություն է համարել խնայել Անսուի այս մրցաշրջանում ստացվելիք 12 միլիոն եվրո ընդհանուր աշխատավարձն ամբողջությամբ։ Մոնակոն, ունենալով հատուկ հարկային համակարգ, լավ առաջարկ է արել, որը բարելավվել է օրերի ընթացքում, սակայն կատալոնական ակումբը ստիպված կլինի օգնել՝ վճարելով աշխատավարձի մի մասը։ Կենսական նշանակություն ուներ, որ Անսուն արդեն հունիսի վերջին բնակվի Մոնակոյում, որպեսզի հարկային առումով գործարքը կարողանա իրականացվել։


Վարձակալությունը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար, և Մոնակոն կստանձնի ֆուտբոլիստի աշխատավարձի մոտ 3,7 միլիոն եվրո զուտ գումարը, ինչը նշանակում է, որ Բարսան կունենա մոտ 8 միլիոն եվրոյի աշխատավարձային խնայողություն, ինչը կարևոր թիվ է նոր տրանսֆերների համար։ Ֆատիի և Կլեման Լենգլեի հեռացումը խիստ անհրաժեշտ էին նոր նախագծում խաղացողների գրանցման դուռը բացելու համար։


Մոնակոյի կողմից գնման տարբերակը (ոչ պարտադիր) կկազմի 11 միլիոն եվրո, և ամեն ինչ ցույց է տալիս, որ, ի վերջո, Բարսան չի ունենա խաղացողին հետ գնելու տարբերակ, սակայն կստանա զգալի տոկոս Անսու Ֆատիի ապագա վաճառքի դեպքում։ Ակնհայտ է, որ ակադեմիայի սանը հաշվի չի առնվում ոչ ներկայի, ոչ էլ ապագայի համար, ուստի ակնկալվում է, որ Մոնակոն կկարողանա նրան արդեն հաջորդ ամառ վերջնականապես ձեռք բերել։


Անսու Ֆատին տարբերակներ ուներ վարձակալությամբ իսպանական այլ թիմ տեղափոխվելու, ինչպես նաև Սաուդյան Արաբիա, սակայն ֆուտբոլիստը հրաման է տվել իր գործակալ Ժորժե Մենդեսին լսել միայն Մոնակոյին։ Նրան գրավում է սպորտային նախագիծը և քաղաքը, ինչպես նաև ֆրանսիական լիգան։ Ֆատին հավատում է, որ կունենա իդեալական էկոհամակարգ՝ ֆուտբոլում իր լավագույն զգացողությունները վերականգնելու և կարիերան վերակենդանացնելու համար։

Անպայման բաժանորդագրվեք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ալիքին։

Պատասխանել