ad-banner-1
շտեգեն-բարսա

Տեր Շտեգենը վերջնագիր է ներկայացրել Բարսելոնային իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կատալոնական ակումբի ղեկավարությանը ընտրության առաջ է կանգնեցրել. կա՛մ ինքը շարունակում է իր կարիերան «կապտանռնագույնների» կազմում, կա՛մ հեռանում է «բլաուգրանայից», բայց խզված պայմանագրով, որի դիմաց իսպանական գրանդը պետք է ամբողջությամբ վճարի նրան։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի դարպասապահն իրեն դավաճանված է զգում ակումբից տեղեկատվության արտահոսքի պատճառով՝ իր պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնելու համար։ Տեր Շտեգենը մտադիր է վերադառնալ «Բարսելոնա»՝ մասնակցելու մինչմրցաշրջանային մարզումներին։ Նա վստահ է, որ կկարողանա հիմնական կազմում տեղի համար մրցակցությունում հաղթել թիմի նորեկ դարպասապահ Ժոան Գարսիային։

Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել