ad-banner-1

Ռոնալդինյոն «Բարսելոնան» բնութագրել է երկու բառով

Լեգենդար բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն «Բարսելոնան» բնութագրել է երկու բառով։ Կատալոնացիները սոցիալական ցանցերում հրապարակել են տեսանյութ, որում «կապտանռնագույնների» վետերանները խոսում են ակումբի մասին։ Նրանց թվում է եղել նաև Ռոնալդինյոն։

«Բարսելոնան իմ տունն է», – հայտարարել է բրազիլացին տեսանյութում։

Ռոնալդինյոն կատալոնական ակումբում հանդես է եկել 2003-ից 2008 թվականներին։ Այդ ընթացքում նա երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը (Լա Լիգա) և նվաճել Իսպանիայի երկու Սուպերգավաթ։ Բացի այդ, նա դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և ստացել «Ոսկե գնդակը»։ Կատալոնական ակումբում հանդես գալու ընթացքում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 207 հանդիպման, որոնցում դարձել է 94 գոլի և 70 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ

Պատասխանել