
Բարսան՝ 2024/25-ում տրանսֆերային արժեքի ամենամեծ աճ գրանցած ակումբ
Բարսելոնան 2024/25 մրցաշրջանում ոչ միայն փայլեց խաղադաշտում, այլև ֆինանսական տեսանկյունից:
TransferMarkt պորտալի վերջին տվյալների համաձայն՝ Բարսելոնայի ֆուտբոլիստների արժեքը, անցած մրցաշրջանի հետ համեմատած, աճել է 190 մլն եվրոյով: Դա լավագույն ցուցանիշն է ավարտված մրցաշրջանում:
Յամին Լամալի ներկայիս տրանսֆերային արժեքը այս պահին կազմում է 200 մլն եվրո, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը:

Հարձակման գծի առաջատարներից մեկի՝ Ռաֆինյայի տրանսֆերային արժեքը 50 մլն եվրոյից հասել է 90 մլն.-ի, մինչդեռ Ֆեռան Տոռեսինն աճել է 10 մլն.-ով և դարձել 40 մլն եվրո:
Իսկ թիմի մեծ աճ գրանցած ֆուտբոլիստներից Պեդրիինը՝ 80 մլն եվրոյից հասել է 140 մլն.-ի, Պաու Կուբարսիինը՝ 30 մլն.-ից 80 մլն եվրո, իսկ Ժերար Մարտինինը, որի արժեքը 2024 թվականին կազմում էր 400 հզր. եվրո, այս պահին կազմում է 12 մլն.:
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստների մեծամասնության աճը ոչ միայն ընդգծում է թիմի հաջող մրցաշրջանը, այլ նաև վկայում է խոստումնալից ապագայի մասին: