ad-banner-1

Հայտնի է դարձել, թե ինչու է Բարսան ցանկանում Ուիլյամսին գնել հենց հուլիսի 1-ին կամ 2-ին

«Բարսելոնան» ձգտում է հուլիսի 1-ին կամ 2-ին պայմանագիր կնքել «Աթլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ, որպեսզի €58 մլն արժողությամբ գործարքը հաշվառվի որպես նոր ֆինանսական տարում կատարված։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆերրան Մարտինեսը։


Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսայի» սպորտային տնօրեն Դեկուն բանակցություններ է վարել իսպանացի վինգերի շրջապատի հետ։ Այն ժամանակ խաղացողի գործակալը պատասխանել էր, որ ինքը Բարսելոնա է մեկնել ընկերների հետ հանդիպելու, սակայն իսպանական լրատվամիջոցները պնդում են, որ նա ցանկացել է Դեկուի հետ հանդիպումը գաղտնի պահել։

22-ամյա Նիկո Վիլյամսն անցյալ մրցաշրջանում դարձել է 11 գոլի հեղինակ և կատարել 7 գոլային փոխանցում։ Խաղացողի ներկայիս պայմանագիրը «Աթլետիկի» հետ նախատեսված է ևս երկու տարվա համար։

Պատասխանել