ad-banner-1

Այս տարի ավելի դժվար կլինի

FCBarca.am-ի բլոգեր Սարգիս Սարգսյանը կարծում է, որ առաջիկա մրցաշրջանում ավելի դժվար կլինի։

Բարսելոնան այս մրցաշրջանում շատ բարձր նշաձող սահմանեց, որը ինչ-որ տեղ նաև անսպասելի էր: Հաղթանակ Լա Լիգայում, Իսպանիայի Արքայական գավաթում և Սուպերգավաթում, իսկ Չեմպիոնների լիգայում՝ կիսաեզրափակիչ։

Եթե նայենք այս տրամաբանությամբ, ապա սրանից ավելին կարող է լինել միայն Չեմպիոնների լիգայում հաղթելը։ Բայց կարծում եմ` պետք է նայել մի փոքր ավելի խորը և հասկանալ, որ բավականին դժվար է լինելու նույնիսկ կրկնել այն, ինչ տեսանք այս մրցաշրջանում, և այդ ամենն իր պատճառներն ունի։

1.Իսպանիայում մրցակցությունը ավելի թեժ է լինելու։ Անմիջական մրցակից Ռեալ Մադրիդը փորձում է «պայթեցնել» տրանսֆերային շուկան՝ մեկը մյուսի հետևից տաղանդավոր ֆուտբոլիստներ ձեռք բերելով։ Ատլետիկո Մադրիդը ևս, իմ անձնական կարծիքով, ավելի մրցունակ է լինելու։

2.Եվրոպական, հատկապես անգլիական ակումբները ավելի ուժեղ են լինելու և դաժան մրցակցություն են ապահովելու Չեմպիոնների լիգայում, որտեղ հաղթելը, կարծում եմ, ավելի դժվար կդառնա։

Վերջում նշեմ, որ այս ամենը, իհարկե, Բարսելոնայի ղեկավարությունը նույնպես շատ լավ հասկանում է, ինչի պատճառով էլ, չնայած այս մրցաշրջանի լավ արդյունքներին, մեկ է՝ փորձում է էլ ավելի ուժեղացնել կազմը և հույս է արթնացնում, որ մյուս մրցաշրջանը նույնպես ուրախացնելու է մեզ։

Սարգիս Սարգսյան

Գրե՛ք ձեր կարծիքը մեկնաբանություններում։

Պատասխանել