ad-banner-1

Բարսելոնայի ֆուտբոլիստը տնից դուրս չի գալիս սպառնալիքների պատճառով


«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան սկսել է բազմաթիվ սպառնալիքներ ստանալ իր հեռախոսին և զանգեր անհայտ համարներից՝ կատալոնական ակումբ տեղափոխվելուց հետո։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տվյալներով՝ դարպասապահը որոշել է տնից դուրս չգալ և այցելել միայն մի քանի ընկերների՝ չնայած արձակուրդում գտնվելուն։ Գարսիան փոխել է հեռախոսահամարը։ Բացի այդ, նա ստիպված է եղել անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել «Էսպանյոլի» իր նախկին թիմակցի ծննդյան օրվան մասնակցելուց։ Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը գիտակցում է, որ իր նախկին ակումբում ոչ բոլորն են հասկացել «Բարսելոնա» տեղափոխվելու իր որոշումը։

Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ

Պատասխանել